News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները երկրի կենտրոնական հատվածում հայտնաբերել են «Ջամաաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման ահաբեկիչների մարզական բազան, հայտնում է Adaderana պորտալը:

Պորտալի տեղեկություններով՝ բազան գտնվել է Նուվարա Էլիա քաղաքում երկհարկանի շենքում: Այնտեղ ուսուցում է անցել նվազագույնը 38 մարդ, ներառյալ Կոլոմբոյում ահաբեկչությունների շարքի անմիջական կազմակերպիչը: Շենքի սեփականատերը ձերբակալվել է, քննչական միջոցառումները շարունակվում են:

Ապրիլի 21-ին՝ Զատկի կիրակի, տեղի էր ունեցել երկրի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունների շարքը: Ընդհանուր առմամբ Կոլոմբոյում, Նեգոմբոյում եւ Բատիկալոայում իրագործվել էր 8 պայթյուն, այդ թվում՝ կաթոլիկ եկեղեցիներում Զատկի պատարագի ժամանակ եւ հյուրանոցներում: Հաղորդվում էր 359 զոհի մասին, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ այդ տվյալները սխալմամբ մեծացվել են: Վերջին տեղեկություններով՝ ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է մոտ 250 մարդ:

Իշխանությունների կարծիքով՝ ահաբեկչությունների իրագործման հետեւում կանգնած է «Ջամաաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» տեղական խմբավորումը, որը, հնարվոր է, կապեր ունի արտասահմանյան իսլամական կազմակերպությունների հետ: Ներկա պահին իշխանությունները կալանավորել են արդեն ավելի քան 100 մարդու, որոնք, ենթադրաբար, ահաբեկչություններին մասնակցություն են ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ