News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Իր դեմ խոսացողները ոչ հարեւանին օգնած կան, ոչ երկրին, ոչ էլ էլ որեւէ գործ են կատարել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ կասկածներ առաջացան պատգամավորների մոտ, որ ինքը իսկապես ձեռնարկատիրությամբ է զբաղվում, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Դա կասկած չի առաջացրել, դա նախանձն ա, որ իրենք չեն երեւում, ոչինչ չեն կարողանում անել, Ծառուկյանի քայլի վրա գալիս են, դիմում են, ուզում են Ծառուկյանի հետ անեն: Ես ինչ ասեմ: Եթե ներդրողը գնում է տարածք, ժողովուրդը չի թողնում, ասում ՝ անցած տարի մեզ խաբել եք: Ասում են՝ Ծառուկյանի հետ ենք: Ժողովուրդն էլ ասում է՝ դե թող Ծառուկյանը գա: Ես գնում, ասում եմ՝ իմ գործընկերներն են, մարդիկ ցուլ են մորթում, մատաղ են արել: Ասում եմ՝ ժողովուրդ ջան, իմ գործընկերներն են, ուզում են տեքստիլի քաղաք կառուցել, իրենք են կառավարիչները: Ասում են՝ մենակ քո խոսքը պետք է լինի, դու ասա: Ես էլ ասում եմ՝ ես պատասխանատու եմ, թող աշխատեն»:

Նա ընդգծեց, որ անգամ գիտի, թե որն է լինելու «այդ մարդկանց» հաջորդ քայլը, սակայն չնշեց, թե որն է դա լինելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքաու որոշում» կուսակցությունը դիմել էր ԱԺ նախագահին եւ գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննարկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը: Սրա արձագանքել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հրապարակավ պարզաբանումներ պահանջելով Գագիկ Ծառուկյանից: Վերջինս էլ այսօր արձագանքել է ԱԺ նախագահի հայտարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ