News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ամենակարեւոր, գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության եւ եկամուտների աճի հետ:

«Այդ ուղղությամբ քայլեր արվել են եւ առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնել զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը: Այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պետք է խթան հանդիսանան տնտեսության համար:Փառք Աստծո, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն, ընդունելի վիճակում է: Հիմա մեր ամենակարեւոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումն զգան, բարեկեցության աճը զգան»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե տնտեսական հեղափոխության ուղղությամբ գործուն քայլեր արվա՞ծ են, նա արձագանքեց. «Տնտեսական հեղափոխության առաջին ամենակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»:

Փաշինյանը շրջեց Հանրային ռադիոյի շենքում՝ նշելով. «Իմ այցը սիմվոլիկ նշանակություն ուներ՝ վերադարձ Հանրային ռադիո, դռան նորոգման արարողություն: Այն, ինչ այն ժամանակ չէր հաջողվել՝ հանդես գալ ուղիղ եթերում, այսօր հաջողվեց»: Նա կարճ հարցազրույց տվեց Հանրային ռադիոյին հենց այն նույն սենյակում, որտեղ մեկ տարի առաջ ուղիղ եթեր էր պահանջում եւ չստացավ: Նա նաեւ գաջ քսեց այն դռանը, որը մեկ տարի առաջ կոտրել էին իր կողմնակիցները՝ շենք ներխուժելիս: Հատկանշական է, որ թեեւ շենքում որոշակի վերանորոգում արվել էր, բայց այդ դուռը նույն վիճակում էին թողել:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ հեղափոխության օրերին, ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներխուժել էին Հանրային ռադիոյի շենք, կոտրել ներսի դռներից մեկը: Փաշինյանը պահանջել էր ուղիղ եթեր, սակայն մերժում էր ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ