News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ծառուկյանը երբեք խախտումներ չի կատարել, սա բարեգործական ակցիա է երիտասարդ ընտանիքների եւ ներգաղթի համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մարզպետարանը խախտումներ է հայտնաբերել իր կողմից Աբովյանում կառուցվող թաղամասի շինարարության մեջ եւ շինարարությունը կասեցվել է:

Հարցին,թ ե շինարարական չափանիշներն ինչու չեն պահպանվել, որի պատճառով դադարեցվել է շինարարությունը, նա պատասխանեց. «Մենք սկսել ենք նոյեմբերից եւ 7-ի փոխարեն 19 շենք ենք կառուցում: Արդեն երկրորդ հարկն ենք կառուցում: Օրենքի առջեւ բոլորը հավասար են, ինչ-որ մի թուղթ ավել-պակաս, բայց մարդիկ թող ոչ թե բողոքեն, այլ աջակցեն, որ ներգաղթ լինի, ոչ թե պրոբլեմ սարքեն»:

Հարցին, թե ով է պրոբլեմ սարքում, նա պատասխանեց. «Գնա մտածի՝ ով է սարքում»:

Մարզպե՞տն է սարքում հարցին էլ արձագանքեց. «Էս տենց մարդ չեմ էլ ճանաչում»:

Հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ճոպանուղու շահագործումը, երբ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ասում է, որ պետք է ճոպանուղին հետ վերադարձվի, Ծառուկյանն արձագանքեց. «Իր ուզելը... բոլորն էլ շատ բան են ուզում, բայց ուզելն ու իրականությունը պետք է իրար հետ համապատասխանի: Ծառուկյանն այնտեղ քանի միլիարդ փող է դրել, սարքելու համար, կառավարելու համար, սպորտի զարգացման համար: Մենք զարգացնում, ծաղկացնում ենք ցանկացած ոլորտ, որով զբաղվում ենք»:

Տպել
Ամենաշատ