Մայիսի 8-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճաժամկետ անձրեւներ եւ ամպրոպ՝ մինչեւ 15-20 մ/վ հարավային քամու ուժգնացմամբ: Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Առաջիկա 2 օրերին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար 4-5 աստիճանով կբարձրանա: «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +25+27:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +22+24,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +3+8, ցերեկը՝ +18+21,
Լոռիում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +20+25,
Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +18+21,
Արագածոտնի նախալեռներում գիշերը` +10+12, ցերեկը՝ +24+26,
Արարատում գիշերը` +10+12, ցերեկը՝ +25+27,
Արմավիրում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +25+27,
Վայոց ձորի լեռներում գիշերը` +3+8, ցերեկը՝ +18+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +10+12, ցերեկը՝ +25+27,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +10+15, ցերեկը՝ +27+32,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +20+25,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +9+13, ցերեկը՝ +24+29: