News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» խմբակցությունում քննարկում է եղել՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մանդատից զրկելու հետ, եկել են այն եզրահանգման, որ պետք է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը: Այս մասին խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով այդ հարցով «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին՝ ուղղված ԱԺ երեք խմբակցություններին:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին դիմել էր արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Նրանք կարծում են, որ ԱԺ նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ խմբակցության մասնակցությամբ խախտվել է Սահմանադրությունը և այլ օրենքներ:

«Միևնույն ժամանակ, պետք է նախաձեռնենք այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնց անհրաժեշտությունը կա թե´ բացերը լրացնելու տեսքով, թե´ էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնելու առումով: Մեր հայտարարությունը չի նշանակում, որ որևէ փուլում բացառում ենք էթիկայի հանձնաժողովի ստեղծումը: Այս պահին նպատակահարմար ենք համարում սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,- ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է օրենքի դաշտում տարբեր հարցեր քննարկելուն, Մակունցն ասաց, որ դա նույնպես իրենց տիրույթում է. «Այնքանով, որքնով առնչվում է իրավական ոլորտին, մեր լիազորությունների ոլորտին, մենք իհարկե, կանենք դա, անկախ նրանից, որ կարող են առաջնահերթությունները այլ լինել»:

Դիտարկմանը, որ մասնավորապես «Լուսավոր Հայաստանը» հայտարարել էր, որ թեեւ իշխանությունները խոսում են իշխանություն-բիզնես տարանջատման ասին, սակայն գործնական քայլեր չեն անում, մասնավորապես, կարող են Ծառուկյանի հարցով դիմել ՍԴ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց. «Օրենսդրական բացերի վերաբերյալ մեզ մոտ քննարկում եղել է, նախանշվել է, որ օր առաջ պետք է նախաձեռնվի եւ դրա պատասխանատվությունը ստանձնել է Հերիքնազ Տիգրանյանը:  Այսինքն գործընթացը սկսվել է, եւ քառօրյայից հետո, ենթադրում եմ, որ շատ ակտիվ տիկին Տիգրանյանը կզբաղվի այդ հարցով»:

Մակունցը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ճի՞շտ էր, որ ասում էր, թե Ծառուկյանը սեփականատեր է, ոչ թե օլիգարխ: Փոխարենը նա տվեց օլիգարխիայի սահմանումը՝ նշելով, որ օլիգարխիան պետության եւ բիզնեսի սերտաճումն է. «Մնացածը թողնում եմ ձեզ»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ