News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չեչնիայում սկսել է աշխատել կանանց համար կին-վարորդներով տաքսու հատուկ ծառայություն՝ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ծառայության ղեկավար Մադինա Ցակաեւան։

«Սկզբնապես մենք հինգ մեքենա դրեցինք գծի մեջ, սակայն պահանջարկի ավելացմանը զուգընթաց դրանց թիվը հասավ 20-ի։ Տղամարդկանցից պատվերներ օպերատորները ոչ մի դեպքում չեն ընդունում»,- ասել է Ցակաեւան։

Տաքսին կոչվում է «Մեկխարի» ինչը չեչեներենից թարգմանաբար նշանակում է «աղջիկներ»։ Նախաձեռնության հեղինակի խոսքերով, կանանց փոխադրման հատուկ ծառայության ստեղծման անհրաժեշտությունը կապված է կրոնական նորմերի եւ մենթալիտետի հետ, որոնք թույլ չեն տալիս կանանց օտար տղամարդկանց հետ փոխադրամիջոց նստել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ