News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում մայիսի 29-ին տեղի կունենա Ջոակինո Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի պրեմիերան։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Գերմանիայից օպերային երգիչ Մկրտիչ Բաբաջանյանը։

Նրա խոսքով՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեյմսը» հսկայական հաջողություն ունի Եվրոպայում, եւ պրեմիերան մեծ իրադարձություն կլինի Հայաստանի համար։ «Մասնակցում է 19 մենակատար, ինչպես նաեւ երիտասարդական օպերային նախագծի դերասանները»,- ավելացրել է երգիչը։ Նա հիշեցրել է, որ օպերան գրվել է Մադամ դը Ստալի «Կորինա, կամ Իտալիա» վեպի մոտիվներով՝ Ֆրանսիայի թագավոր Կառլոս X-ի թագադրման առիթով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ