News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը մինչեւ ընտրվելը ժողովրդի մոտ եղած իր վստահությամբ արդեն իսկ սուպերվարչապետ էր: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Սուպերվարչապետի ինստիտուտը փոխվելու է, այն տեսքով, որով քննադատվել է, չի մնալու: Դրա մասին խոսել է նաեւ վարչապետը»,-ասաց նա:

Ալեն ՍԻմոնյանը նշեց, որ իրենք նախկինում էլ հիմա էլ առաջարկել են օրենսդրական եւ եթե կարիքը կա նաեւ սահմանադրական փոփոխություններ անել եւ ԱԱԾ-ի ղեկավարին, ոստիկանապետին հաշվետու դարձնել Ազգային ժողովին. «Դուք այդ առաջարկը մերժել եք, եւ որեւէ այլ առաջարկով չեք եկել: կոչ եմ անում ձեզ դուրս գալ հին տրամաբանությունից: Չմտածել ու չհամեմատել ոչ ձեզ, ոչ մեզ նախկինում այս ադհլիճում նստած որոշ մարդկանց հետ: Մեզնից որեւէ մեկը այս աթոռներին, այդ սուպերվարչապետներին, կամ նախարարներին, կամ պատգամավորական աթոռներին կառչած չէ»:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նրան, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում մի քանի նախարարություններ միավորվում են. նա մեջբերեց Ավստրիայի նախարարություններից մեկի անվանումը՝ Աշխատանքի, սոցիալական հարցերի, առողջական եւ հաճախորդների պաշտպանության նախարարություն:

«Այո, Հայաստանում Նապոլեոններ չկան, չկան նաեւ թագավորներ եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ անկախ նրանից, թե ով կգա այստեղ ելույթ կունենա, պարոն Փաշինյանն ինչ կասի, նմանատիպ ելույթներ կարող են ունենալ եւ նախարարություններ ղեկավարել եւ Ալենը Սիմոնյան, եւ Արայիկը Հարությունյան, Սուրենը Պապիկյան:

Նրանք բոլորն արհեստավարժ, լավ նախարարներ են: Ես հասկանում եմ, որ ձեր փորձը նախկինում Հայաստանում իրականացված գործողությունների վրա է հիմնված, բայց  եկեք դրա վրա չհենվենք: Նախկինում ՀՀ-ն ղեկավարվում էր այլ տրամաբանության մեջ»,-ասաց Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ