News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շտուտգարտի դատախազությունը «դիզելային սկանդալի» պատճառով տուգանել է Volkswagen խմբի անդամ Porsche ընկերությանը՝ պարտավորեցնելով վճարել 535 մլն եվրո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին`հղում անելով Focus ամսագիրը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շտուտգարտի դատախազությունը գործ է հարուցել`կասկածելով, որ Porsche-ի պատասխանատուները վերահսկողական համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել`խախտումներ թույլ չտալու համար:

Volkswagen-ը հայտնվել է «դիզելային սկանդալի» կենտրոնում, երբ ԱՄՆ-ում ընկերությունը մեղադրել են, որ դիզելային մեքենաները հագեցած են այնպիսի ծրագրով, որը նվազեցնում է վնասակար նյութերի արտանետումների իրական ցուցիչները:

Ամերիկյան կառավարությունը պարտադրել է ընկերությանը հետ կանչել Volkswagen և Audi մակնիշի 482 հազար մարդատար մեքենա, որոնք երկրում վաճառվել են 2009-2015թթ: 2017թ-ի ապրիլին Volkswagen-ը պատրաստակամություն է հայտնել սպառողներից հետգնել մեքենաները և նրանց փոխհատուցում վճարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ