News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը շահագրգռված է հարեւանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստանի բարգավաճման մեջ։ Այս մասին Երեւանում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը։ Հիշեցնենք, որ Քենթը գլխավորում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին մասնակցող պատվիրակությունը։

Ջորջ Քենթի գնահատականով, նիստն անցել է բարեկամության եւ համագործակցության մթնոլորտում։ «Մենք հաստատել ենք Հայաստանի հետ աշխատելու մեր պատրաստակամությունը եւ ուզում ենք նրան բարգավաճ եւ հարեւանների հետ խաղաղ ապրելիս տեսնել»,- նշել է Ջորջ Քենթը։

Պատասխանելով այն հարցին, թե քննարկվել են արդյոք վարչապետի եւ կառավարության անդամների հետ հանդիպմանը ռազմական համագործակցության հարցեր, ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի հետ, առաջինը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին։ «Շատ արդյունավետ քննարկում էր։ Մենք խոսեցինք Հայաստանի զարգացման մասին, շոշափեցինք անվտանգությանը, Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր։ Նախարարների հետ հանդիպումներում քննարկվել են օրակարգի բոլոր հարցերը»,- նշել է Ջորջ Քենթը։

Խոսելով նիստի շրջանակներում ստորագրված փաստաթղթի մասին, որը նաեւ նախատեսում է Հայաստանի մարզերում անգլերենի ուսուցում, Քենթը նշել է, որ ամերիկյան կողմը մտադիր է նպաստել լեզվի ուսուցմանը Հայաստանի ողջ տարածքում։ «Մեր թիմը դեսպանի գլխավորությամբ կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ