News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքը շուտով կստորագրի 53 մլրդ դոլարի չափով եւ 30 տարի ժամկետով էներգետիկ պայմանագիրը Exxon Mobil-ի եւ PetroChina-ի հետ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Ադել Աբդուլ Մահդին՝ հերքելով մեգանախագծի եւ Իրաքին՝ Իրանի հետ բիզնես վարելու մասին ԱՄՆ-ի թույլտվության միջեւ որեւէ կապը, հաղորդում է Reuters-ը:

Վարչապետը հայտարարել է, որ 30 տարվա ընթացքում Իրաքը ցանկանում է վաստակել 400 մլրդ դոլար: Նրա խոսքով՝ մեգանախագիծը ենթադրում է Նահր Բին Ումարի եւ Արտավիի նավթահանքերի զարգացումն ու այդ երկու հանքերից նավթի արդյունահանման ծավալների ավելացումը մինչեւ 500 000 բարել օրական:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոնդոնում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները թույլ կտան Իրաքին տնտեսական համագործակցություն ունենալ Իրանի հետ, իսկ փոխարենը Բաղդադը կստորագրի նավթային համաձայնագիր Վաշինգտոնի հետ:

«Այժմ նավթի նախարարության եւ Exxon Mobil-ի ու PetroChina-ի միջեւ բանակցություններն ուղղված են եկամուտը կիսելու ուղիների շուրջ հարցերին, եթե նավթի գները նվազեն կամ բարձրանան»,-ասել է Աբդուլ Մահդին:

Իրաքը ՕՊԷՔ-ում նավթի արտահանման հարցում երկրորդն է մեծությամբ եւ ունի երկարաժամկետ նպատակներ նավթարդյունաբերությունն ավելացնելու հարցում, որը սահմանափակվել էր երկարատեւ պատրեազմի եւ պատժամիջոցների հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ