Վերին Պտղնիում 2018 թվականի հուլիսի 24-ին նույն գյուղի 26-ամյա բնակչին մարմնական վնասվածքներ հասցրած կասկածյալը մայիսի 6-ին ժամը 07.30-ի սահմաններում բերման է ենթարկվել Ավանի բաժանմունք: Այս մասին՝ NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից։
Կասկածյալ 1991 թ. ծնված Արգիշտի Մ.-ն, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, տվել է խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն: