News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն, ամենայն հավանականությամբ, մինչեւ աշուն կմնա իր պաշտոնում, երբ կկայանա իշխող Պահպանողական կուսակցության ամենամյա համագումարը, հաղորդում է The Times-ը:

Ըստ հրատարակության Դաունինգ սթրիթի վարչապետի գրասենյակը հասկացրել է, որ Brexit-ի շուրջ իրավիճակի   փակուղուց դուրս գալու նոր վերջին ժամկետի ծրագիր է մշակում, որի համաձայն Մեյը կարող է եւս 4 ամիս վարչապետի պաշտոնում մնալու հույս ունենալ այն պայմանների համեմատ, որոնք նախօրեին նրան ներկայացրել էր Գրեմ Բրեյդին՝պահպանողական կուսակցության 1922 կոմիտեի նախագահը: Պայմանները կայանում էին նրանում, որ Մեյը պետք է արագացներ պաշտոնից հեռանալու գործընթացը եւ հրաժարականի մասին հայտարարեր մինչեւ Համայնքների պալատի ամառային արձակուրդ գնալը, որը սովորաբար սկսվում է հուլիսի 3-րդ կամ 4-րդ շաբաթը:

Քանի որ կառավարության ղեկավարը մինչեւ հուլիսի կեսը հրաժարական չի տա, պահպանողական պատգամավորները պարզապես ֆիզիկապես չեն հասցնի մինեւ խորհրդարանի ամառային ցրումը քվերակության միջոցով ընտրել թորիի նոր առաջնորդի պաշտոնի բոլոր թեկնածուներին, որոնք, ինչպես սպասվում է, առնվազն 5-ը կլինեն:

Մեյի հակառակորդների  հաշվարկը հիմնվում էր նրա վրա, որ մինչեւ խորհրդարանական արձակուրդը պատգամավորներին կհաջողվի առաջնորդի համար երկու հավակնորդների ընտրել, որոնց թեկնածություւնները ընտրության համար կառաջարկվեն արդեն երկրի հասարակ ընտրողներին, որոնք թորիի անդամներ են:

Նրանց մասնակցությամբ քվեարկության արդյունքները նախատեսվում էր հայտարարել պահպանողականների համագումարին, որը պետք է անցկացվի Մանչեսթերում սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը: Սակայն այժմ այդ ժամանակացույցի իրականացումը սպառնալիքի տակ է:

Նախօրեին մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Մեյը կարող է առաջիկայում հրաժարական տալ, վարչապետի ներկայացուցիչն ասել է, որ  իրեն հայտնի չէ, որ Brexit-ի գործընթացի առաջին  մասի ավարտից հետո միայն պաշտոնից հեռանալու վարչապետի մտադրությունը կարող է փոփոխություն կրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ