News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց աղմկահարույց մի շարք օրենքներ, տեղեկացնում է NEWS.am-ի խորհրդարանական թղթակիցը։

Խորհրդարանականները, մասնավորապես, ընդունեցին.

«Գովազդի մասին» օրենքում եւ Վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը («կողմ»՝ 108, միաձայն),

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը («կողմ»՝ 77, «դեմ»՝ 41, ձեռնպահ՝ 1),

Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին օրենքը («կողմ՝ 119, «դեմ»՝ 0, ձեռնպահ՝ 1)։

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ նաեւ հավանություն տվեցին.

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ «Վիճակախաղերի, ինտերնետում եւ խաղատներում վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին («կողմ»՝ 114, միաձայն),

«Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծին («կողմ»՝ 119, «դեմ»՝ 1)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ