News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է հիմնել Հայ կինոյի օր, որի անհրաժեշտությունը վաղուց կա։ Այս մասին մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում, «Պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը քննարկելիս, ասել է լրացումների հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա առաջարկել է տոնը նշել ապրիլի 16-ին՝ ավելացնելով, որ հարցը բավական երկար քննարկվել է փորձագիտական հանրության ներգրավմամբ։ Զոհրաբյանը պարզաբանել է, որ հենց 1923 թվականի ապրիլի 16-ին է Հայաստանում ստեղծվել «Պետկինոն», որը 1966-ին վերանվանվել է «Հայֆիլմ»։ Զոհրաբյանը վստահ է, որ Հայ կինոյի օրվա տոնակատարությունը կարող է նպաստել մշակութային այդ արժեքի պահպանմանը։

Խորհրդարանականը նշել է նաեւ, որ Կինոյի միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 28-ին եւ ընդգծել է, որ Հայաստանում այդ օրը նույնպես նշվում է։ «Այդ օրը 1895 թվականին Փարիզում «Գրան կաֆեում», Կապուցինների զբոսայգում տեղի ունեցավ Լյումիեր եղբայրների սինեմատոգրաֆի առաջին սեանսը։ Հենց այդ օրն էլ դարձել է Կինոյի միջազգային օր։ Բայց որքանով է այդ իրադարձությունը կարելի կիրառել եւ կապել մեր կինոյի հիմնադրման հետ։ Ի՞նչ կապ ունենք մենք դրա հետ»,- ասել է պատգամավորը։

Միեւնույն ժամանակ, Զոհրաբյանը նշել է, որ Ռուսաստանում նման տոնական օր կա, այնտեղ նշում են ազգային կինոյի օրը, ինչը չի խանգարում տոնելու Կինոյի միջազգային օրը։

Հայ խորհրդարանականի ներկայացրած փաստարկները, սակայն, չհամոզեցին «Իմ քայլի» նրա գործընկերներին, որոնք մերժեցին առաջարկը՝ նշելով, որ Հայ կինոյի տոնի անհրաժեշտություն չկա։

Սակայն խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»)  հանդես եկավ օրինագծի պաշտպանությամբ՝ նշելով, որ երկրում, ըստ էության, կա հանրություն, որն այսքան դժվար սոցիալ-տնտեսական իրավիճակում ինքնակազմակերպվել է եւ առանց պետության որեւէ լուրջ օգնության իրականացրել միջազգային տարբեր փառատոներ, ինչն արժանի է հարգանքի։ «Բայց եթե դուք ինձ հարցնեք, թե ժամանակակից հայ կինեմատոգրաֆը ինչ է արել միջազգային կինոյի զարգացման համար, ապա ես կասեմ իմ անձնական սուբյեկտիվ կարծիքը՝ ոչինչ։ Իմ կարծիքով՝ ժամանակակից հայ կինեմատոգրաֆը ոչ մի արժեքավոր բան չի տվել համաշխարհային կինեմատոգրաֆին»,- ասել է Սիմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Դանիել Դանիելյանը «Ֆաջր» 42-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել...
Հայաստանում էապես կսահմանափակվի քրեական տարրերով ֆիլմերի ցուցադրությունը
Նա համոզված է, որ նման ֆիլմերը բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա։ Դրանք, ըստ...
Ամենաշատ