News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Մեր խմբակցությունում լայն կոնսենսուսի բացակայությունը վկայում է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հարցը հանելու անհրաժեշտության մասին։ Այս մասին մայիսի 8-ին Երեւանի Ավագանու արտահերթ նիստում ասել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նրա խոսքով՝ պետք է բոլորին հասցնել, որ դա դրական փաստաթուղթ է, որը հնարավորություն կտա բարելավել աշխատակիցների աշխատանքի պայմանները, ինչպես նաեւ ներգրավել որակյալ կադրեր։ «Աշխատավարձի բարձրացումը կլինի միայն ի հաշիվ պարգեւատրման ֆոնդի։ Այսինքն՝ մենք կբարձրացնենք աշխատավարձերն ի հաշիվ պարգեւատրումների։ Դա թույլ կտա մեր աշխատակիցներին կենտրոնանալ աշխատանքի վրա, այլ ոչ թե մտածել կենցաղային խնդիրների մասին։ Բացի այդ, դա թույլ կտա մարդկանց հիփոթեք վերցնել ավելի վստահ»,- նշել է նա։

Մարությանը հավելել է, որ իր աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ դա պահանջվում է օրենքով։ «Օրենքով, մարզպետները չեն կարող քաքաղաքապետի աշխատավարձի ավելի քան 81,14 տոկոսն ստանալ։ Քանի որ աշխատավարձի բարձրացման նախաձեռնությունը գալիս է ներքեւից, կարեւոր եմ համարում գնալ այդ քայլին»,- ընդգծել է նա։

Հայկ Մարությանը բացատրել է, որ իր «մաքուր» աշխատավարձը 400 հազար է, կբարձրացվի 800 հազարի։ «Քանի որ ես բավական ապահովված մարդ եմ եւ դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, ապա ես 400 հազար կտրամադրեմ ինչ-որ բարեգործական միջոցառումների։ Ինձ համար այս պաշտոնը կարեւոր է հեղափոխության սկզբունքների իրականացման տեսակետից, ոչ ավելին։ Սակայն պետք է հասկանալ, որ վաղը-մյուս օրը կարող է քաղաքապետի պաշտոնին հայտնվի մեկը, որի համար այդ աշխատավարձը կարեւոր նշանակություն ունի»,- ասել է քաղաքապեռը։

Հայկ Մարությանն ավելացրել է, որ օպտիմալացման արդյունքում փոփոխություններ կարող են տեղի ունենալ նաեւ հետագայում։ «Մենք պետք է աշխատենք այսպիսի համակարգով որոշ ժամանակ, որպեսզի հասկանանք, թե ինչ փոփոխություններ պետք է արվեն»,- ամփոփել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ