News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Honda-ի առաջին էլեկտրական մոդելը կստանա Honda e անվանումը։ Ընկերությունը քաղաքային այս ավտոմեքենայի 22 000 նախնական պատվեր է արդեն ստացել՝ հայտնում է Motor-ը։

Թե ինչ տեսք կունենա Honda-ի նորույթը, սկզբում ցույց են տվել Urban EV կոնցեպտի, իսկ այնուհետեւ e Prototype-ի՝ նախատիպի վրա։ Ավտոմեքենան գործի է գցում էլեկտրաշարժիչը, որը տեղադրված է հետեւի սռնու վրա։ Մարտկոցի ծավալի մասին դեռեւս չեն հայտնում։ e Prototype-ի ընթացքն առանց լիցքավորման 200 կմ է, մարտկոցի 80 տոկոս լիցքավորման ժամանակը արագ տերմինալից՝ 30 րոպե։

e Prototype-ի առանձնահատկություններից են տեսախցիկները կողային հայլիների փոխարեն, համայնապատկերային ճակատային ապակին, LED-լուսարձակները։ Առջեւի վահանակի վրա տեղադրված է հինգ դիսփլեյ՝ կողային խցիկների տեսանելիության էկրանը, թվային ցուցատախտակ, սրահի լրատվական-ինֆորմացիոն համակարգի երկու «մոնիտոր»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
16-ամյա սիսիանցին վաճառքի է հանել իր հավաքած մեքենան. դեռ գնորդ չկա (ֆոտո)
Մեքենան 1000 դոլարով ցանկանում եմ վաճառել…
Tesla էլեկտրամոբիլների մոտ հայտնաբերվել են հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ
Ֆլեշ հիշողությունը սովորաբար հաշվարկված է ձայնագրության մի քանի տասնյակ հազարավոր ցիկլերի համար, որից հետո կրիչը սկսում է աշխատել խափանումներով եւ ի վերջո դադարում է գործել…
Ford Focus RS-ը վերածվել է 520 ձիաուժանոց հեչբեկի
Focus-ի համար պատրաստել են տարբեր հզորության երկու կետեր․․․
Toyota-ն ներկայացրել է Mirai ջրածնային սեդանի նախասերիական նախատիպը
Ներկայիս ջրածնային Toyota Mirai-ն հիմնված է Prius շասիի վրա, ունի առջեւի քարշակ, օրիգինալ դիզայն եւ հասցեագրված է էկոակտիվիստներին: Նոր մոդելը անցել է մոդուլային հետեւի քարշակի TNGA-N պլատֆորմին…
Boeing-ը եւ Porsche AG-ն մտադիր են ստեղծել թռչող էլեկտրամոբիլներ
Հայտարարության մեջ չեն նշվել որեւէ ֆինանսական կամ տեխնիկական մանրամասներ: Միայն նշված է, որ ապագա էլեկտրամոբիլը կունենա ուղղահայաց թռիչք…
BMW-ն գաղտնազերծել է 8-Series ընտանիքի նոր մոդելը
BMW 8-Series-ի համար բավարացիներն ավանդաբար հսկայական քանակությամբ օժանդակող համակարգեր են առաջարկում․․․
Ֆոտոռեպորտաժներ