News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, որքանով է իրատեսական համարում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսումը, հաշվի առնելով ադրբեջանական ԶՈՒ–ի ակտիվացումը շփման գծում։

«Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի։ Ու այդ պատերազմը մենք, ըստ էության... եթե կրակոցներ ենք ունենում ամեն օրյա ռեժիմով, էական չէ շատ թե քիչ, նշանակում է, որ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք։ Ընդհանուր առմամբ, այո, վերջին շրջանում, վերջին երկու ամսում դեպքերի, որոշ օրերին լարում է նկատվում, բայց ես ուզում եմ ասել, որ ընդհանուր առմամբ, կայունությունը եւ հանդարտությունը պահպանվում է։ Մենք հիմա հետեւյալ իրավիճակի մեջ ենք. հաղորդակցության ուղիներ են հաստատված իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ, եւ հիմա, ես այս շրջանում փորձում եմ հասկանալ ՝ ինչ է կատարվում, ինֆորմացիաներ ենք փոխանակում, մտահոգություններ ենք փոխանակում, իհարկե, ինչպես միշտ այդտեղ կան փոխադարձ մեղադրանքներ։ Եվ ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում եւ  ինչու է կատարվում։ Եվ ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,– ասաց Փաշինյանը։

Հարցին, թե արդոք կիսում է փորձագետների կանխատեսումը, որ Ադրբեջանը մտադիր է վերսկսել մարտական գործողությունները, Փաշինյանը կրկին նշեց, որ վերջին 25 տարում Ադրբեջանը ինտենսիվ նախապատրաստվում է ռազմական գործողությունների. «Դա կա, եւ ոչ մի բան այդ առումով չի փոխվել, եւ քանի դեռ հարցը կարգավորված չէ, չի փոխվելու։ Սա նշանակոմ է, որ այդ ինֆորմացիան ես, ՀՀ ՊՆ եւ Գլխավոր շտաբը եւ բոլորս դա գիտենք։ Դա ի գիտություն է ընդունվում։ Վիեննայի հայտարարությանը բոլոր կողմերը պետք է հավատարիմ մնան, իսկ այնտեղ մենք արձանագրել ենք, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի եւ ամրապնդվի։ Հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունենում, ինչու է տեղի ունենում։ Արդյոք կողմերից մեկը տվել է հրաման ապակայունացնել իրավիճակը, եթե ոչ՝ ինչու է ապակայունանում իրավիճակը։ Չնայած ես չէի անվանի դա ապակայունացում, որոշ օրերի որոշակի միջադեպեր են արձանագրվում։ Ադրբեջանական կողմը նույնպես ինֆորմացիա է տրամադրում, որ որոշակի միջադեպեր են գրանցվում, փոխադարձ մեղադրանքներ կան եւ մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հասկանալ ԵԱՀԿ քարտուղարի անձնական ներկայացուցչի միջոցով կոմունիկացիաները փորձում ենք ապահովել, եւ արդյունքում կանենք մեր եզրակացությունները»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ