News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Դուք կարծում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարիք ունի՞. մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունն իրենց մեղադրում է, որ երբ իրենց ձեռնտու է Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցն են առաջ քաշում, երբ հարմար չէ, հանգիստ են թողնում:

«Այդպես ասողները դեռ խորապես չեն ըմբռնել, թե Հայաստանում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում: Ի՞նչ է նշանակում՝ ձեռնտու է: Դուք կարծում եք՝ մեր կառավարությունն ինտրիգների կարիք ունի՞: Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել: Ընտրությունից երեք ամիս անց գրում են՝ վարկանիշն ընկել է, վստահությունը ընկել է: Ես համոզված ասում եմ, եթե այսօր լինի ընտրություններ, մենք ավելի շատ ձայն կհավաքենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց, որ որոշ մարդիկ ակնարկում են, փորձում են իրենց վախեցնել, որ փողոց դուրս կգան, փողոցային գործընթաց կհարուցեն:

«Պատկերացնո՞ւմ եք, ինձ վախեցնում են փողոցային գործընթացներով: Էդ դեռ հարց է՝ մենք դրանից վախենում ենք, թե թաքուն հույս ունենք, որ այնուամենայնիվ այդպիսի բան տեղի կունենա, որովհետեւ այդ փողոց դուրս գալը կարող է մեզ էլ հավեսի գցի: Որովհետեւ ոնց որ ժողովրդի մոտ երկրորդ հեղափոխության պահանջ է հասունանում եւ  մեզ քննադատում են, որ ինչ-որ տեղ հարցեր կան, որ հեղափոխական տեմպերով ու ձեւերով չեն լուծվում: Գուցե կան հարցեր, որոնք այս ընթացակարգերով չի լինում լուծել, բայց փողոց դուրս գալով եւ հեղափոխության երկրորդ փուլ անելով շատ արագ կլուծվի: Էդ ո՞վ ա փողոց դուրս գալով մեզ վախեցնում: Դուք մտածում եք, որ մեր իշխանությունը վստահության պրոբլեմ ունի, որ ձեռքերը դողալով ասի՝ վայ, արի սենց չանե՞մ: Էդ մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում»,-հայտարարեց վարչապետը:

Նա նկատեց, որ մարդիկ կան, որ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին էնքան բան է կուտակվել, այնքան բան չեն կարողացել ասել, վախեցել են ասել, որովհետեւ պայմանավորված են եղել, որ իրենց չափը էսքան է, դրանից դուրս չեն գա, ու հիմա այս ազատությունից օգտվելով, ամբողջ էներգիան դուրս են հորդում:

«Եթե տեսնենք, թե ինչի համար են Հայկ Մարությանին քննադատում, տպավորություն է, որ մարդը 15 տարի քաղաքապետ է: Բայց այդ մարդիկ Տարոն Մարգարյանի հասցեին տառ անգամ չեն ասել: Ինչի՞ չեն ասել: Հիմա այդ կուտակվածը եւ կոմպլեքսները, պարպում են ազատությունից օգտվելով: Ես գոհ եմ դրանից, որ այդ մարդիկ ազատությունից լիարժեք օգտվում են»,-ընդգծեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ