News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ում է ուզում միանալ, թող միանա։ Այդ մասին այսօր՝ մայիսի 8–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ նա միանում է նոր իշխանությունների դեմ պայքարին եւ պատասխանելով հարցին, արդոք կապ չի տեսնում այդ հայտարարության եւ օրերս Արցախում ՀՅԴ–ի նախաձեռնությամբ անցկացվող ֆորումի հետ։

«Կապ կա, թե չկա, ես չգիտեմ։ Պետք է նայեմ, որ տեսնեմ, կամ չտեսնեմ։ Կապ կա, թե չկա, դա ոչ մի բան չի փոխում։ Գիտեք, մարդիկ կան, որ չեն հասկանում Հայաստանում ինչ է տեղի ունեցել, եւ ինչ է տեղի ունենում, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ ուրիշ մարդիկ։ Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ ՀՀ–ում այլեւս երբեք իշխանություն չի լինելու։ Երբեք։ Չի լինելու նաեւ ընդդիմություն 90 եւ ավել տոկոս հավանականությամբ. Հանրապետական կուսակցությունը համարում եմ, որ կասեցաված է, նույնիսկ փակված է»,– ասաց Փաշինյանը։

Հարցին, իսկ ՀՅԴ—ն, վարչապետն ասաց. «Դե դաշնակցությունը, դաշնակցությունը ավանդական կուսակցություն է, ես հարգանքով եմ վերաբերվում դաշնակցությանը, չնայած բոլորս էլ գիտենք այն պռոբլեբմները, որոնք նախկինում եղել են։ Բայց այդ հայտարարությունները... ում դեմ են պայքարելո՞ւ։ Իշխանությունը ժողովուրդն է, իրենք չեն հասկանում՝ ինչ է փոխվել Հայաստանում։ Ես չգիտեմ՝ իշխանության համար ով է պայքարելու, բայց ես իմ իշխանությունը պահպանելու համար չեմ պայքարելու։ Ով ում դեմ ուզում է պայքարի։ Ժողովուրդը որոշել է, որ ես վարչապետն եմ, ես վարչապետն եմ, ժողովուրդը կորոշի, որ ես վարչապետը չեմ, ես վարչապետ չեմ։ Իրենք ապրում են վիրտուալ աշխարհում, իրենց թվում է, որ կյանքը պարփակվում է զրահապատ մեքենաներում, որով հիմա ես եմ երթեւեկում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ