News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018-ին Հայաստանում քանակական հարաբերությամբ հանցագործությունների թիվն ավելացել է: Մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստում «2018 թվականին դատախազության  գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին  հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում հանցագործությունների 22551 դեպք է գրանցվել: Սա 11.2 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Սակայն քրեաբանության հարցերում, գնահատելով այս կամ այն երկրում հանցագործությոեւնների աճը կամ նվազումը, ուշադրություն է դարձվում այն հացագործություններին, որոնք ունեն լատենտություն կամ հակառակը՝ չունեն», - հավելեց Դավթյանը:

Ընդ որում նա նշեց, որ 2018-ին Հայաստանում վերջին տասնամյակների ընթացքում գրանցվել է սպանությունների ամենացածր մակարդակը:

Գլխավոր դատախազն ընդգծեց, որ 2018-ին Հայաստանում 38 սպանություն է գրանցվել: Դատախազի հավաստմամբ  զգալիորեն կրճատվել է նաեւ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ ավազակային հարձակումների դեպքերի թիվը:

Դավթյանը միաժամանակ խոստովանեց, որ 2018-ին ավելացել է մանր եւ բնակարանային կողոպուտների թիվը:

«2017-ի համեմատ 2018-ին աճը կազմել է գրեթե 60 տոկոս: Այնուհետ մեքենա վարելիս կոպիտ խախտումների թվի աճն է:

Այսպիսով, 2017-ի համեմատ 2018 թ. խախտումների աճը կազմել է գրեթե 30 տոկոս: Բայց ամենից շատ անհագստացնում է այն, որ այդ հանցագործությունների աճի արդյունքում 25 տոկոսով ավելացել է նաեւ մահացու դեպքերի թիվը», - ասաց նա:

Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ 2018 թ. նրանք կարողացել են բացահայտել 12 անգամ ավելի շատ կոռուպցիոն հանցագործություններ, որոնք մեծ վնաս են հասցրել պետական բյուջեին, քան 2017 թվականին:

Նա նաեւ ընդգծեց, որ ավելացել են ոչ միայն կոռուպցիոն սխեմաների եւ հանցագործությունների հայտնաբերման դեպքերը, այլեւ պետությանը հասցված վնասների փոխհատուցման ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ