News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարսից ծոց նավեր ուղարկելու ԱՄՆ մտադրությունը ցավալի է, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակի թեժացմանը եւ իր ավիակիրները Պարսից ծոց ուղարկելու ԱՄՆ մտադրությանն ու առհասարակ այնտեղ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելուն՝ ակնարկելով ուժ կիրառելու պատրաստականության մասին, գիտեք, դա արդեն մեր ամերիկյան գործընկերների վարքագիծն է դարձել՝ լինի Մերձավոր Արեւելքում, Պարսից ծոցում, թե Վենեսուելայի հանդեպ։ Այդ ամենը ցավալի է։ Եվ երեկ չէ առաջին օրը, հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Ֆինլանդիայում, ես կոչ արեցի նրան, այնուամենայնիվ,  բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ օգտվել դիվանագիտության գործիքներից, այլ ոչ թե սպառնալիքներից, եւ խստորեն ղեկավարվել միջազգային իրավունքով»,- ասել է Լավրովը։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ը Իրանի ափեր կուղարկի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը եւ ռմբակոծիչներ։ Նրա խոսքով՝ այդկերպ Վաշինգտոնը «պարզ ու անսխալ ազդանշան է ուղարկում իրանական ռեժիմին այն մասին, որ ցանկացած հարձակում Միացյալ Նահանգների կամ մեր դաշնակիցների շահերի հանդեպ կհանդիպի անխնա ուժի»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ