News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 19
USD
479.61
EUR
533.71
RUB
7.81
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


Մանկապղծության ենթադրաբար դեպքերի մեծ մասը տեղի ունենում նաեւ այն պատճառով, որ երեխաները շատ դեպքերում չեն հասկանում, թե իրենց հետ ինչ է տեղի ունենում։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին, որը նախատեսված է 3–6 տարեկան երեխաների համար։

Նրա խոսքով այօր  կարդացել է գրքի էլեկտրոնային տարբերակը, որպեսզի հասկանա, արդյոք կա՞ սարսափելի բան, թե ոչ։

«Երեխային բացատրում էր, որ մարմնի անձնական մասեր գոյություն ունեն, ասվում էր, որ հայրիկս ինձ համբուրում է, նորմալ է, մայրիկս համբուրում է նորմալ է, եղբայրս համբուրում է դա նորմալ է եւ ասվում էր, որ լինում են դեպքեր, երբ ինչ որ օտար, ասենք քեռիներ ինձ համբուրում են եւ դա ինձ այդքան էլ հաճելի չէ։ Ես իմ երեխայի օրինակով գիտեմ, լինում են դեպքեր, երբ ուրիշ մարդիկ իրեն համբուրում են, իրեն դա հաճելի չե, ես զգում եմ դա, տեսնում եմ»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով նկատել է գրքի նկատմամբ մեղադրանքներ այլասերման մեջ։

«Ժողովուրդ ջան մեր երեխաները մեծանում են, հասուն տարիքի են հասնում եւ հասուն կյանք են մտնում։ Իրենք, որտեղի՞ց են իմանում այդ ամեն ինչի մասին, մենք հարց տվե՞լ ենք։ Փողոցի՞ց, իրարից լսելո՞վ, թաքուն, համացանցում արգելված, իրենց տարիքի համար չնախատեսված ֆիլմեր նայելո՞վ, կներեք պոռնո կայքերից թաքուն օգտվելո՞վ»,– ասաց վարչապետը։

Նրա խոսքով գրքում ոչ մի արտառոց բան չի եղել եւ պատրաստակամություն հայտնեց լսել այն մարդկանց, որոնք սա այլասերվածություն են համարում։

«Հայաստանում կա կուլտուրա, որ երեխաներին հայհոյանքներ են սովորեցնում։ Հյուրը գալիս է ասում են մի հատ հայհոյի, ասում ա քո սենցն ու նեցը, հա՛ հա՛ հա՛ հա՛։ Ոչ մեկ չի ասում, այսն երեխաներին այլասերում են, ուրախանում են, վեր են կենում, կենաց են ասում։ Որ երեխաներին բացատրում ես հարաբերությունների ինչ դիստանցիաներ կարող են լինել. ասում են այլասերվածություն է»,– ասաց Փաշինյանը

Վարչապետի խոսքով 25 տարի, որպես լրագրող առնչվել է այս թեմային։

«Ամեն անգամ աղմուկ, աղաղակ, մեծ պատմություն եւ այլն։ Այս խնդիրը նոր չէ Հայաստանում, մարդկանց պետք է սեռական գրագիտություն սովորեցնեն։ Մեր երեխեքը, որ ամուսնանում են, որտեղի՞ց են իմանում, մենք գիտենք ո՞նց են իրենք ինֆորմացիա ստանում, հետո իրենց հետ ինչ է տեղի ունենալու։ Որտեղի՞ց են իմանում, փողոցի՞ց, բիսետկաների խոսակցություններից, ծնողներին ականջ դնելո՞ւց»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով մտահոգիչ է, թե ՀՀ քաղաքացիների քանի՞ տոկոսն է  սեռական գրագիտությանը տիրապետում։

«Ի՞նչ ազդեցություններ է սա ունենում մեր կյանքի վրա, մեր սոցիալական կյանքի վրա, տնտեսական կյանքի վրա, մեր ընտանիքների ամրության վրա սա ինչ ազդեցություն է ունենում։ Մենք գիտե՞նք, այս ամեն ինիչի մասին մտածե՞լ ենք, թե՞ ուզում ենք Հայաստանը պահել վաղ միջնադարի ժամանակաշրջանում»,–ասաց Փաշինյանը։

Նա նաեւ խոսեց այդ գրագիտությունից բխող խնդիրների մասին։

«Դուք գիտեի՞ք, որ իմպոտենցիայի դեպքերի մեծ մասը արդյունք է դառնում առաջին ամուսնական գիշերը սեռական գրագիտության պակասից»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է այն հիմնադրամին, որի անունը շահարկվում է այս գրքի հետ. վարչապետն ասաց. «Սորոսի մասին խոսողները, նրանք առավել եւս չեն հասկանում թե ՀՀ–ում ինչ է տեղի ունեցել եւ ինչ է տեղի ունենում»։

Տպել
Ամենաշատ