News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2019 թվականին կվերանորոգվի Սեւանա լճից Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը: Մայիսի 8-ին ԱԺ-ում կառավարության ժամին այս մասին ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այսպես, նրա խոսքով, Սեւանա լճի շուրջ կվերանորոգվի մոտ 40 կմ ճանապարհ՝ հանգստավայրային բնակավայր Շորժայից մինչեւ Վարդենիս: «Այնհուհետեւ այս ճանապարհը միանում է Լեռնային Ղարաբաղ տանող նոր մայրուղուն: Ընդ որում՝ 54 կմ ճանապարհ կվերանորոգեն Տավուշի մարզում, այդ թվում՝ Կիրանց, Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս, Այգեպար սահմանամերձ գյուղերում»,- պարզաբանեց Արշակյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ մնացած 8 մարզերում կվերանորոգվի մի քանի տասնյակ կիլոմետր ճանապարհ: «Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում՝ ավելի քան 300 կմ: Մենք այս ծավալը կմեծացնենք միջոցների հաշվին, որոնք կտնտեսենք պետական մրցույթներում»,- եզրափակեց նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Ամենաշատ