News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Առաջիկայում Օպերային թատրոնի կոլեկտիվի հետ նոր հանդիպում կանցկացվի։ Այս մասին Ազգային ժողովում կառավարական ժամի ընթացքում մայիսի 8-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ, ինչպես եւ պայմանավորվել են, «կանցկացվի հանդիպում, որի ժամանակ մենք կփորձենք միասնական եզրակացության հանգել»։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին կայացել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի կոլեկտիվի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որով նրանք հիշեցրել են Նիկոլ Փաշինյանին երկրորդ հանդիպմանը վերաբերող խոստման մասին։ Նրանք մտադիր են Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու հարցով հակափաստարկներ բերել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել