News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության 1 տարին ամփոփեց 100 փաստով՝ հաստատելու, որ սա նոր Հայաստանն է։ Ամենատարբեր ոլորտներից նա նշեց դրական թվեր եւ որպես 100-րդ ձեռքբերում հայտարարեց, որ այսօր կրում է ամբողջությամբ հայկական արտադրության հագուստ։ Այս թվարկումը տեւեց մոտ կես ժամ, այնուհետեւ ավելի քան 5 ժամ  Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ այս օրերին վեճեր ու կրքեր բորբոքած գրեթե ամեն ինչի մասին։ Նախ սեռական դաստիարակության թեման, որ սրվել է «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի տապալումից հետո։ Փաշինյանը կարծում է, որ սեռական բռնության դեմ նախ սեռական գրագիտությամբ պետք է պայքարել, որի պակասը նույնիսկ առաջին գիշերներ է տապալում։

Ծառուկյանի վիճելի մանդատի թեմայով Փաշինյանը հիշեց իր նախկին թեզը, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան, իսկ բուն խնդրի վերաբերյալ կարծիք չասաց։

Այնուամենայնիվ, Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ինտրիգներ չեն փնտրում, իսկ ովքեր փնտրեն, նրանց խոստացավ երկրորդ հեղափոխություն դարձյալ փողոցում։

Երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  Reuters գործակալությանը գրավոր հարցազրույց է տվել եւ նշել, որ այժմ հզոր ընդդիմադիր ուժեր են միավորվում, որոնք շուտով մարտահրավեր են նետելու Հայաստանի նոր իշխանություններին, եւ ինքն էլ միանալու է նրանց։  Փաշինյանն արձագանքեց․ ըստ նրա՝ վերադարձն ահնարին է։

Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը դիմել էին Հայաստանի գլխավոր դատախազին՝ կոչով, որ ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։ Լրագրողը հարց ուղղեց՝ արդյոք սա միջամտության փորձ չէ Հայաստանի ներքին գործերին։

Առաջնագծում վերջին օրերին ավելի հաճախ են կրակում, այս լարվածության պատճառը Փաշինյանը խոստացավ հասկանալ։  

Վերադառնալով ներքին թեմաներին, հատկապես թե ինչու ԱԱԾ-ում ստուգումներ չեն անցկացվում, Փաշինյանն անկեղծացավ՝ հայտնելով ուշագրավ տեղեկություն։

Վարչապետին հարցերով սպասում էին նաեւ խորհրդարանում։ «Լուսավոր Հայաստանից» հետաքրքվեցին՝ եթե փաստաթղթեր են ոչնչացվել, ինչու Կուտոյանը՝ ԱԱԾ նախկին տնօրենը բանտում չէ։

Վարչապետի ասուլիսին հաջորդեցին արձագանքներ ՀՀԿ-ից, որին Փաշինյանը հայտարարել էր՝ կասեցված։ Աշոտյանը Փաշինյանի խոսքերում տեսել էր կեղծիք, մանիպուլյացիա եւ մաղձ իրենց հանդեպ։ Արցախում տոնում են 1992-ի մեծ հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը։ Ստեփանակերտ է այցելել նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Արցախի նախագահի ուղեկցությամբ նա զբոսնեց Ստեփանակերտում՝ չխախտելով լռությունը քաղաքական հարցերի վերաբերյալ։ Քաղաքապետարանում աշխատավարձի կտրուկ բարձրացում դեռեւս չի լինի, այս նախագծի հեոտ քաղաքապետին միայնակ էին թողել նաեւ նրա թիմակիցները, երեկ ֆինանսատնտեսական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել, այսօր, ավագանու նիստին Մարությանը տեղի տվեց, ասաց՝ լայն կոենսենսուս չկա, ուրեմն հարցը պետք է օրակարգից հանել։

Այնուամենայնիվ քննադատված հաստիքացուցակը, ըստ ամենայնի, դեռ կվերադառնա, քաղաքապետը հայտարարեց՝ պետք է բոլորին հասցնել, որ դա իրականում դրական փաստաթուղթ է։

Ողբերգական վթար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ճանապարհին, ճակատ-ճակատի բախվել է երկու մեքենա, 4 հոգի հոսպիտալացվել է։ Հիվանդանոցում վիրավորներից երկուսը մահացել են։ Մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է։

Դոլարի փոխարժեքի աճը չի դադարում, այսօր կազմել է 481 դրամ, եվրոն 539 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 627, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 39 դրամ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ