News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանում այսօր՝ մայիսի 9-ին նշում են Հաղթանակի եւ խաղաղության տոնը։ Նշենք, որ մայիսի 9-ն արդեն 27 տարի է` եռակի խորհուրդ ունի հայերի համար. այդ օրը նշվում է Մեծ հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանության բանակի կազմավորման տոնը (ֆոտոռեպորտաժ): 

Վաղ առավոտից Երեւանի Հաղթանակի զբոսայգում Անհայտ զինվորի գերեզմանի Անմար կրակի առջեւ ծաղկեպսակներ են դրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  Այստեղ են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, նախարարներ, պատգամավորներ:

Նշենք, որ Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մեկնել են Արցախ: Արցախում է նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հաղթանակի զբոսայգում նախատեսվում է հանդիսավոր հանրահավաք եւ ոչ մեծ երթ՝ հայկական ու ռուսական ռազմական ստորաբաժանումների մասնակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ