Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում Մայիսի 9-ի եռատոնի առթիվ իր և ընտանիքի անունից շնորհավորական գրառում է արել, որին կցել է նաև իր երեխաների լուսանկարը Արցախում։
«Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրլի՛ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ: Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ»,- գրել է վարչապետը: