News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հայրենական մեծ պատերազմի հարգարժան վետերաններ, Շուշիի թանկագին ազատարարներ, ՊԲ-ի ստեղծման ակունքներում կանգնած պատվարժան ազատամարտիկներ, սիրելի  զինակիցներ:

Այսօր կրկին Եռատոն է: Անչափ խորհրդանշական մի տարեթիվ, որը հասցրել է ընդմիշտ ամրագրվել մեր ժողովրդի հաղթական տոնացույցի հերոսական էջերում՝ դառնալով հասարակության յուրաքանչյուր անդամի հոգին բերկրանքով լցնող տոներից մեկը:

Նվիրական է Եռատոնի առանցքում ընկած խորհուրդներից յուրաքանչյուրը:

Չկա աշխարհում որևէ հայ, ով հպարտությամբ ու ակնածանքով չհիշի Հայրենական մեծ պատերազմի բախտորոշ ճակատամարտերում հայ ժողովրդի քաջարի մարտիկների և փառապանծ հրամանատարների սխրանքները, Շուշիի՝ անիրական թվացող ազատագրման հերոսական դրվագները և, որ շատ կարևոր է, չապրել այն անանց զգացումը, որ ունենք տարածաշրջանում հզորագույն ռազմավարական գործոնի համբավ ունեցող Պաշտպանության Բանակ: Բանակ, որը ոչ միայն կրողն ու իրավատերն է հերոս նախնիների կերտած լավագույն մարտական ավանդույթների, այլև կոչում և առաքելություն ունի այսուհետ ևս աննահանջ կանգնելու մեր պետականության հարատև ընթացքն ապահովելու առաջնադիրքերում:

Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած և անհայտ կորած մարտիկների հարգարժան հարազատներ, այս տոնը առաջին հերթին ձերն է և, որպես Արցախի զինված ուժերի հրամանատար, ուզում եմ վստահեցնել, որ ձեր որդիների,եղբայրների և քույրերի թափած արյունը երբեք արժեզրկվելու վտանգի առաջ չի կանգնի և կարվի հնարավոր ամեն ինչ, նրանց նվաճած իրական ու հոգևոր բարձունքներից երբևէ նահանջ չկատարելու համար:

Սա մեր համազգային գերնպատակն է, որն իրագործելու համար  Պաշտպանության Բանակը վայրկյան անգամ չի տատանվելու և անմնացորդ նվիրումով գործելու է իրեն պատվիրակված առաքելության շրջանակներում՝ այսուհետ ևս անխախտ պահելով Արցախի Հանրապետության սահմաններն ու մեր  ժողովրդի խաղաղ և ստեղծագործ կյանքի հնարավորությունը:

Շնորհավոր բոլորիս Եռատոնը:

Հաղթանակները ժամանակ չունեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ