News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վերջին օրերին սահմանին իրադարձությունների վտանգավոր զարգացում է նկատվում, բայց մենք անհրաժեշտ ամեն բան անում ենք, որպեսզի վերահսկենք իրավիճակը։ Այս մասին մայիսի 9-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը նշեց, որ վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը մտահոգություն են առաջացնում, բայց ձեռնարկվում են ձեռք բերված պայմանավորվածությունների վերահսկման քայլեր։ «Մենք սեւեռուն հետեւում ենք իրավիճակին»,- ընդգծել է Մնացականյանը։

Պատասխանելով Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմավարական դաշինքի կնքման հնարավորության հարցին՝ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ այդ հարցը բազմակողմանի քննարկման կարիք ունի, այդ թվում հանրության կարծիքի հաշվառմամբ։ Նա մատնանշեց, որ Հայաստանի եւ Արցախի խոր եւ ամուր կապը հիմնվում է այդ թվում նաեւ այն սկզբունքի վրա, որ Արցախը մեր հայրենակիցների հայրենիքն է։ «Հայաստանը եղել եւ մնում է Արցախի բնակչության պաշտպանության միակ երաշխավորը։ Մենք բավականաչափ միջոցներ ունենք Արցախի Հանրապետության անվտանգության երաշխիքներ ապահովելու համար»,- նշել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ