News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ասել այն մասին, որ մենք վստահ էին հաղթանակի մեջ, սուտ կլիներ, քանի որ Շուշիի գրոհի ժամանակ լիակատար անորոշություն էր: Ստեփանաակերտի հրապարակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ այդ օրերին ուժերի հարաբերակցությունը անհավասար էր:

«Բայց մենք հաղթեցինք: Հետո ես նորից սկսեցի զբաղվել պատմությամբ եւ կարդացի չինացի  զորահրամանատար Սուն Ցզիին, որը ասում էր, որ ով բարձր բարոյական ոգի ունի, նա երեք անգամ ուժեղ է հակառակորդից: Այդ մարտական ոգին մեզ մոտ մի քիչ ավելի շատ ստացվեց՝ 4 անգամ շատ», - ասաց Արկադի Թադեւոսյանը:

Գեներալ-մայորն ընդգծեց, որ այդ օրերին հայ ժողովուրդը միասնական էր, ինչը կարեւոր էր պատերազմի օրերին եւ այժմ նրա կարծիքով պետք է ուժեղ լինել եւ ամրապնդել բանակը:

Հիշեցնենք, որ Շուշիի գործողությունն անցկացվել է 4 ուղղություններով, «Հարսանիք լեռներում» գործողությունը ղեկավարում էր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս):1991 թվականի նոյեմբերից մինչեւ 1992 թվականի մայիս Ստեփանակերտի ուղղությամբ արձակվել էր մոտ 4740 արկ, դրանցից մոտ 3 հազարը «Գրադ» համակարգերից:Զոհվել, վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ, ավերվել մի քանի հարյուր շենք: Շուշիի գործողությունը տեւել էր 26 ժամ եւ քաղաքի ազատագրումից հետո ադրբեջանական կողմը կորցրել էր գերիշխող բարձունքը: Չնայած հակառակորդի գերազանցող ուժերին՝ հայ զինվորների քաջության եւ հերոսության շնորհիվ մայիսի 9-ին Շուշիին վերջնականապես ազատագրվեց: Գործողությունն իր մտահաղացմամբ եւ կատարմամբ բացառիկ է: Հայկական բանակը 56 զոհ էր տվել, ադրբեջանցիները՝ մոտ 300 զոհ եւ 700 վիրավոր: Եւս 13 մարդ գերեվարվել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ