News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այդ առումով ոչ մի բան չի փոխվել, որովհետեւ դա մեծ համակարգային փոփոխությունների արդյունք պետք է լիներ եւ դեռ շատ վաղ է դրա մասին գնահատական տալը: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե նախորդ իշխանությունների օրոք հայտարարել էր, թե մեր բանակը գյուղացիաբանվորական բանակ է, հիմա է՞լ է նույն կարծիքին:

«Մեկ տարվա մեջ չի կարող բանակի ներքին կառուցվածքը, զորակոչի տրամաբանությունը փոխվել: Այն, որ այս օրերին դժվար է փողով բանակից ազատվելը, դրանում վստահ եմ: Այդ արատավոր երեւույթների սողանցքները պետք է փակել եւ փակվում են, բայց, որ ասենք բանակի ներքին կառուցվածքը փոխվել է, դա վաղ դատողություն կլինի»,- ասաց Մարուքյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն իր մեկ տարվա գործունեության ամփոփիչ ասուլիսում հայտարարել է, որ այսօր տնից զինվորին ներքնազգեստ ուղարկելու կարիքը վերացել է ու զինվորն ունի ներքնազգեստ, Մարուքյանն արձագանքեց. «Ես չեմ հիշում ժամանակաշրջան, որ զինվորը մայկա-տռուսիկ չունենար: Կարծում եմ՝ վարչապետը որոշակի փոխաբերական իմաստով է ասել: Ծնողը հիմա էլ է ուղարկում, միշտ էլ ուղարկել է ու ուղարկելու է»:

«Եթե Արցախում 100 մլն դոլարի ներդրում արված լիներ առաջնագծում, ապրիլին այդքան զոհ չէինք ունենա: Բայց դա չի արվել, իսկ վստահաբար մարդիկ են եղել ու կան, որ միլիոնավոր դոլարներ են աշխատել: Վարչապետի ասածն այս համատեքստում պետք է դիտարկել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե հայտարարվում է հանցագործությունների մասին, պետք է լինեն նաեւ մեղադրյալներ, քրեական գործեր, սակայն արվում են անհետեւանք հայտարարություններ:

Հարցին՝ այդ բացերը լրացվո՞ւմ են, առաջնագծում ներդրումներ արվո՞ւմ են, Մարուքյանը պատասխանեց. «Սահմանում ներդրումներն արվել են Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո, բավականին լուրջ աշխատանքներ են տարվել, հիմա կարծում եմ՝ այդ տրամաբանության մեջ ենք, դա շարունակվում է: Բացթողումները վերականգնելու առումով որ կամք կա, անկեղծ, դա միանշանակ է, բայց, թե որքան կա կոմպետեցիա ամեն բացթողման դեմն առնելու շատ արագ, դրանում համոզված չեմ»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ հիմա կարիք կա՞, որ ծնողներն էլի զինվորներին իրեր են ուղարկում, Մարուքյանն ասաց, որ զինվորներ կան, որ ասում են՝ ուղարկեք, ծնողներն էլ ուղարկում են. «Պետությունը չի կարող դա արգելել, բայց պետությունն իր մասով ապահովում է»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ