News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում պետք է սահմանվեն հավասար եւ բոլորի համար հասկանալի խաղի կանոններ, իսկ հարցերը պետք է լուծել համակարգային մակարդակով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 9-ին ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստան երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու արտոնյալ պայմանների ժամկետներն ավելացնելու հնարավորությանը։

Դեսպանի խոսքով՝  յուրաքանչյուր առանձին վերցրած երկրի տնտեսության առանձնահատկությունը, որն, անշուշտ, հաշվի է առնվում, ստեղծում է որոշակի դժվարություններ ԵՏՄ շրջանակում ամբողջական շուկայի ձեւավորման ճանապարհին։

«Չի կարելի չարաշահել այս կամ այն պատնեշը, որ կա այսօր։ Եթե բացառություն անենք ավտոմեքենասերների համար, սպիրտային խմիչքների սիրահարների համար եւ այլն, ապա երբեք չենք կարողանա լուծել պատնեշների վերացման հարցը»,- նշել է դեսպանը։

Թիմուր Ուրազաեւը ավելացրել է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի նիստում նախատեսվում է քննարկել տարբեր տնտեսական նախագծեր, այդ թվում այն հարցերը, որոնք կապված են տրանսպորտային լոգիստիկայի հետ, որը շարունակում է խոչընդոտել ԵՏՄ շրջանակում առեւտրատնտեսական հարաբերությունների ինտենսիվացմանը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել երրորդ երկրներից Հայաստան ներկրվող  700-800 անուն ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում ավտոմեքենաներինը, եւ դրանք համապատասխանեցնել ԵՏՄ մյուս երկրներում գործող մաքսատուրքերին։ Հայաստանում մեքենաների մաքսատուրքը 2020 թվականից կբարձրանա՝ ներկայիս 10-ից հասնելով 30-50 տոկոսի։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ