News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Գրենլանդիա այցը չեղարկել է, որպեսզի Վաշինգտոն վերադառնա Իրանի հետ հարաբերությունների լարվածության էսկալացիայի ֆոնին, փոխանցում է AP-ն:

Պոմպեոն Եվրոպա ուղեւորությունը պետք է ավարտեր հինգշաբթի Գրենլանդիա այցելելով՝ ուղղված Թրամփի վարչակազմի արկտիկական քաղաքականության առաջմղմանը:

Պետքարտուղարությունից հայտարարել են, որ Պոմպեոն դեռեւս մտադիր է  վերականգնել «Գրենլանդիայում ԱՄՆ մշտական դիվանագիտական ներկայությունը»:

Եվրոպայում շրջագայության շրջանակում Պոմպեոն չեղարկել էր նաեւ Գերմանիա այցը՝ դրա փոխարեն թռչելով Բաղդադ Իրաքի առաջնորդների հետ հանդիպելու:

Նշենք, որ ԱՄՆ-ն նախօրեին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են մետաղագործական արդյունաբերությանը: Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ որպես Թեհրանին «նախազգուշացում» Մերձավոր Արեւելք է ուղարկում ավիակիր եւ ռմբակոծիչներ: ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանն իբր տարածաշրջանում ամերիկացի զինվորականների վրա հարձակում էր պատրաստել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ