News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 9-ին Երեւանի Հաղթանակի այգում, Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 74-ամյակի օրը, ծաղկեպսակ է դրել անմար կրակի մոտ, Անհայտ զինվորի հուշարձանին։

«Առաջին հանրապետությանը նախորդած հաղթանակները մեր համազգային հաղթանակներն են։ Նույնը եւ Հայրենական մեծ պատերազմում։ Հայաստանից պատերազմին մասնակցել է 300 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ ԽՍՀՄ-ից՝ 600 հազար հայ։ Շատերը չվերադարձան»,- նշել է նախագահը լրագրողների հետ զրույցում։ Պետության ղեկավարը ընդգծել է, որ Սփյուռքը ակտիվ մասնակցություն է ունեցել օգնության գործում, հավաքվել են միջոցներ տեխնիկա գնելու համար, չէ՞ որ սպառնալիքի տակ էր հայկական պետականությունը, թեկուզեւ ԽՍՀՄ կազմում։ «Նույնը Արցախյան պատերազմում, Ապրիլյան պատերազմում։ Ողջ հայ ժողովուրդը սպառնալիքի պահին համախմբվում է եւ ձգտում հաղթանակի»,- նշել է Արմեն Սարգսյանը։

«Սլավոնուհու հրաժեշտը» եւ «Հաղթանակի օրը» երգերի հնչյունների ներքո շարային քայլով անցան Հայաստանի եւ Ռուսաստանի զինվորական ստորաբաժանումները։ Ավանդույթի համաձայն խփված մեծ վրանում նախագահ Արմեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, կառավարության ներկայացուցիչները ճաշեցին Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի վետերանների հետ։

«Թանկագին վետերաններ՝ Մեծ հայրենականի եւ Արցախյան պատերազմի։ Ես բաժակ եմ բարձրացնում եւ ցանկանում ձեզ առաջին հերթին առողջություն եւ երկար տարիների կյանք։ Ձեզանից յուրաքանչյուրն իր մեջ կրում է հաղթանակի մասին իրական հիշողություն, որը պետք է փոխանցել հաջորդ սերունդներին։ Հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի հաղթանակների»,- ասաց նախագահը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ