News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայաստանն այսօր տոնեց հաղթանակների օրը՝ մայիսի 9-ը, որ երեք տոներ է միավորում՝ հաղթանակ Բեռլինում, Շուշիի ազատագրում, Պաշտպանության բանակի ստեղծում։ Երեւանում  տոնական միջոցառումները սկսվեցին Հաղթանակի զբոսայգուց։

Շքերթը դիմավորեց նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, երեկ եւ այսօր, ասաց, հաղթանակներ ենք տոնում, եւ այս օրերը անվերջ են լինելու։

Մոտակայքում վրաններ էին խփված, ներսում սեղաններ` վետերանների համար, նախագահը խմեց Հայաստանի ու հաղթանակի կենացը։

Տոնի մեկ այլ դրվագում Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզի նկարը ձեռքին մասնակցեց «Անմահ գնդի» քայլերթին, որ անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով։

Վերջին օրերին սահմանում վտանգավոր զարգացումներ են նկատվում, բայց Երեւանը քայլեր է ձեռարկում պայմանավորվածությունների վերահսկման ուղղությամբ։ NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ընդգծելով, որ սեւեռուն հետեւում են իրավիճակին։

Հայաստանը նաեւ խիստ սպառազինվում է, պաշտպանության նախարարը իր այս հայտարարությունը այսօր լրացրեց՝ զինվում ենք ոչ միայն խախտված բալանսը վերականգնելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տոնական միջոցառումներին մասնակցեց Արցախում։ Փաշինյանն այստեղ եկավ ռազմական ուղղաթիռով, տիկնոջ հետ։

Նիկոլ Փաշինյանը այնուհետեւ Ստեփանակերտում մասնակցեց ավանդական քայլերթին՝ Վերածննդի հրապարակից մինչեւ քաղաքային հուշահամալիր, որ նվիրված է մայիսյան եռատոնին:

Տոնը շարունակվեց Շուշիում,  որտեղ կազմակերպվել էր հյուրասիրություն, Փաշինյանը շրջում էր  սեղաններով և շնորհավորում մարդկանց։

Քիչ հեռվում պարում էր  Գագիկ Գինոսյանի «Կարին» համույթը։ Փաշինյանը միացավ շուրջպարին:

Ուժերն անհավասար էին, անորոշություն էր. NEWS.am-ի խնդրանքով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, հիշեց Շուշիի ազատագրման օրը։

Սահմանի աճող լարվածությանը Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը չցանկացավ անդրադառնալ, լրագրողներին ուղղորդեց դեպի Փաշինյանը։

Շուշիում էր նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նա Արցախի TV-ի հետ խոսեց Շուշիի հաղթանակի մասին, հիշեց մանրամասներ ռազմական գործողություններից։

Արտակարգ դեպք Երեւանում։ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում 6 պացիենտ գրեթե կուրացել է բժշկական միջամտությունից հետո։ Նրանց աչքերում դեղ է ներարկվել, որը հետո պարզվել է՝ վարակված է եղել աղիթային ցուպիկով։  Հաջորդ օրը մարդիկ արթանացել են գրեթե կուրացած եւ դժվարությամբ են կարողացել լույսը ստվերից տարբերել։ Արդեն հիվանդանոցում բոլորին անհապաղ վիրահատել են, քանի որ աչքերի հատակը թարախ էր լցվել։ Այժմ նրանց տեողությունը մասմաբ է վերականգնվել, միայն գույներն են տարբերում, մարդկանց ստվերներն են տեսնում։ Շուտով Նատալի ֆարմ-ը հայտարարություն տարածեց՝ ընդգծելով, որ դեղը նախատեսված չէ ներարակման համար, եւ պետք էր անմիջապես կիրառել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օր­վա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա թափանցել։​

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ