News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Amazon-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսը տիեզերանավ կուղարկի Լուսին, տեղեկացնում է AP-ը։

Նրա խոսքով՝ Blue Origin ընկերությունը Լուսնի վրա կիջեցնի ռոբոտացված նավ՝ ոչ մեծ տան չափով, որը կարող է չորս ամենագնաց տեղափոխել եւ վերջերս օգտագործել է հրթիռային շարժիչ եւ ուժեղացված հրթիռներ։ Դրանից հետո Բեզոսը ծրագրում է Լուսին ուղարկել օդաչուավոր նավ։ «Եկել է Լուսին վերադառնալու ժամանակը։ Այս անգամ՝ մնալու համար»,- ասել է միլիարդատերը՝ ներկայացնելով «Blue Moon» նավի մակետը։ «Սա անհվանական փոխադրամիջոց է, եւ այն կմեկնի Լուսին»։

Blue Origin ընկերության ներկայացուցիչները հակասական պատասխաններ են տվել այն հարցերին, թե երբ է ընկերությունը նավն ուղարկելու Լուսին մարդկանցով եւ առանց նրանց։ Ընկերության փոխնախագահ Քլեյ Մոուրին ասել է, որ 2024 թվականը մարդկանցով ուղեւորվելու կոնկրետ նպատակը չէ՝ նշելով, որ դա ավելի շատ կախված է ՆԱՍԱ-ից։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Ռոբերտ Ուոլքերը, որն աշխատում է Blue Origin-ում, ասել է, որ տիեզերանավի մեկնումը նախատեսվում է մինչեւ 2023 թվականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ