News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում ավիակիր կուղարկի Հորմուզի նեղուց, չնայած Իրանի սպառնալիքներին, որոնց մասին հայտնում է ամերիկյան հետախուզությունը, փոխանցում է Reuters-ը:

Բահրեյնում բազավորված ԱՄՆ ՌԾՈՒ 5-րդ նավատորմի հրամանատար, փոխծովակալ Ջիմ Մալլոյը չի խոսել այն մասին, թե արդյոք Հորմուզի նեղուց «Աբրահամ Լինքոլն» ավիակրի հարվածային խո՞ւմբ կուղարկի, որով անցնում է աշխարհում սպառվող նավթի 5-րդ մասը: «Եթե նման անհրաժեշտություն ծագի, ես դա կանեմ»,- ասել է Մալլոյը՝ հավելելով. «Ես ոչ մի կերպ սահմանափակված չեմ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել, որոնք վերաբերում են մետաղագործական արդյունաբերությանը: Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ որպես Թեհրանին «նախազգուշացում» Մերձավոր Արեւելք կուղարկի ավիակիր եւ ռմբակոծիչներ: ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանն իբր տարածաշրջանում ամերիկացի զինվորականների վրա հարձակումներ էր պատրաստել:

Նշենք, որ Թրամփը նախօրեին բացառել էր Իրանի հետ ռազմական առճակատումը: Սակայն Իրանի առաջնորդներին կոչ էր արել բանակցությունների սեղանի շուրջ նստել եւ քննարկել նոր համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ