News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երեւանի հիմնադրման 2800-ամյակի այգի, որտեղ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը արդեն երկար ժամանակ բարեկարգման աշխատանքեր է իրականացրել:

Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Երեւանի քաղքապետ Հայկ Մարությանը, նաեւ Միքայել եւ Կարեն Վարդանյանները: Վարչապետը ծանոթանում է կատարված աշխատանքին, այգում տեղադրված նոր շատրվաններին, լուսավորությանը: Փաշինյանն արդեն հասցրել է ջուր խմել ցայտաղբյուրներից ու սելֆի անել իրեն սպասող փոքրիկի հետ:

Նշենք, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը բարեկարգման աշխատանքները ստանձնելիս հիմնական պահանջ է դրել, որ այգին չտրամադրվի անհատի կամ կազմակեպրության եւ այգում առեւտրային որեւէ գործունեություն չիրականացվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ