News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանությունում վեր բարձրանալու 17 տարիներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միշտ կարողացել է հույսը դնել Ստամբուլի վրա, որտեղ սկսել է քաղաքական կարիերան 1990-ականներին որպես քաղաքապետ։ «Ով հաղթի Ստամբուլում, նա էլ կշահի Թուրքիայում»,- ասել է Էրդողանը, գրում է NYT-ը։

Ուստի, երբ մարտի 31-ին ընդդիմությունը հաղթեց Ստամբուլում տեղական ինքնակառավարման համազգային ընտրություններում, այդ հաղթանակը լուրջ հարված հանդիսացավ Էրդողանի ավելի ավտորիտար դարձող կառավարմանը։ Էլ ավելի մեծ հարված հասցվեց, երբ Էրդողանը չեղարկեց ընտրությունները։ Այն, ինչ տեղի կունենա հետո, կարող է բեկումնային լինել նրա կառավարման համար։

Մինչ Էրդողանի տիրապետությունը եւ նոր լայն լիազորությունները, որոնք նա ստացավ անցած տարվա ընտրություններում, լրջորեն թուլացրեց դեմոկրատական ինստիտուտները Թուրքիայում, թուրքերը հիմնականում շարունակում էին քվեատուփն ընկալել որպես տեղ, որտեղ կարող են արտահայտել իրենց կարծիքը։ Տպավորիչ աճից հետո Թուրքիայի տնտեսության անկման հետ կապված՝ ակնկալվում էր, որ ԱԶԿ-ն կպարտվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, եւ այդպես էլ եղավ։ Բացի Ստամբուլից՝ կուսակցությունը կորցրեց վերահսկողությունն Անկարայի եւ մի քանի նահանգների հանդեպ։

Բայց հենց Ստամբուլի կորուստը կատաղեցրեց Էրդողանին։ Ապրիլի կեսին ընտրական մարմինները հաստատեցին, որ ընդդիմության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է ԱԶԿ թեկնածու Բինալի Յըլդըրըմին։ Պարտությունը ԱԶԿ-ում լուրջ վեճերի առիթ դարձավ արդյունքները վիճարկելու համար։ Սկզբում արդյունքներին համաձայնած Էրդողանն այնուհետեւ սխալ որոշում կայացրեց։ Երկուշաբթի Բարձրագույն ընտրական խորհուրդը, որի անկախությունը բավական կասկածելի է, ենթարկվեց ԱԶԿ-ին եւ որոշեց Ստամբուլի քաղաքապետի կրկնական ընտրություններ անցկացնել։

Որոշումը ճիշտ չէ մի քանի պատճառներով։ Ամենաակնհայտը այդ ամբողջ գործընթացի կեղծ լինելն է։ Խորհուրդն արդեն մասնակի հաշվարկ կատարել էր, եւ խնդիրը ծագել էր աննշան տեխնիկական դետալացման պատճառով։ Եվրոպացի ղեկավարները դատապարտել են այս քայլը Ֆեդերիկա Մոգերինիի՝ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գլխավորությամբ, որն ասել է, որ ընտրությունների արդյունքների չեղարկումը «հակասում է դեմոկրատական ընտրական գործընթացի հիմնական նպատակին»։

Նախ՝ վիճարկելով քվեարկությունը, որտեղ նա ակնհայտորեն տանուլ է տվել, Էրդողանը ցուցադրեց իր թուլությունը՝ դրանով իսկ զգալիորեն ուժեղացնելով Իմամօղլուի ընդդիմությանը։ Հենց որ որոշումը հայտարարվեց, մարդիկ դուրս եկան Ստամբուլի փողոցներ՝ կաթսաներին ու տապակներին հարվածելով եւ սուլելով ի նշան բողոքի։

Էրդողանի որոշումը էլ ավելի թուլացրեց թուրքական լիրայի դիրքերը, ինչը հանգեցրեց արտասահմանյան ապրանքների գների բարձրացման եւ գնաճի։

Կրկնական ընտրությունները նշանակված են հունիսի 23-ին, եւ Էրդողանը, ամկասկած, գործի կդնի իր ողջ քաղաքական զինանոցը, որպեսզի համոզվի, որ իր մարդը կհաղթի։ Բայց Իմամօղլուն՝ աշխարհիկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության պահպանողական թեկնածուն, լինելով Էրդողանի ուշադրության կենտրոնում ներկայում ավելի է ուժեղանում։

Որոշ ոչ մեծ ընդդիմադիր կուսակցություններ դուրս են մնացել ընտրարշավից՝ մեծացնելով Իմամօղլուի շանսերը։

Էրդողանը եւ ԱԶԿ-ն մեծ վնաս են հասցրել դեմոկրատիային Թուրքիայում։ Բայց Ստամբուլում դրանք համը հանել են։ Եթե ԱԶԿ-ն հաղթանակի հավակնի, սկզբից եւեթ խարխուլ կլինի, քանի որ հիմնվում է ուժեղ ձեռքի վրա։ Կամ էլ գուցե նորից Իմամօղլուն կհաղթի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ