News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մեր երկրում արդեն կես տարի ապօրինի հարստացման մասին քրեական հոդված է գործում: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով  երկրում ապօրինի հարստացման  եւ փողերի լվացման մասին դեպքերի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցերին:

Դավթյանի խոսքով՝ ներկայումս այդ հոդվածով 5 անձանց դեմ քրեական հետապնդում է իրականացվում:

«Բայց հիմա ես չեմ կարող որեւէ գնահատական տալ ապօրինի հարստացման մասին դեպքերի վերաբերյալ: 2017 թ. մենք փողերի լվացման մեղադրանքով ոչ մի հարուցված գործ չենք ունեցել, իսկ 2018 թվականին արդեն տվյալ հոդվածով 7-ից 9 քրեական գործեր ենք ունեցել», - հավելեց գլխավոր դատախազը:

Նրա կարծիքով, կոռուպցիոն հանցագործությունները եւ դրանց հետ կապված քրեական հետապնդման ակտիվացումը կհանգեցնի փողերի լվացման հետ կապված հանցագործությունների համար քրեական հետապնդման թվաքանակի ավելացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ