News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Այսօր գազալցակայաններում գազի գինը տատանվում է 255-310 դրամի սահմաններում: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստում նշեց Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Նրա խոսքով, նախկինում, երբ գազը վաճառվում էր խմ-ով, գինը 200 դրամ էր, կիլոգրամով վաճառելու դեպքում դա պետք է կազմեր 272 դրամ, բայց այսօր որոշ տնտեսվարողներ գազի գինը հասցրել են մինչեւ 310 դրամի. «Այս թեմայով զրուցել եմ ՊԵԿ-ի ներկայացուցչի հետ, ով բացատրեց, որ քանի որ նախկինում որոշ տնտեսվարողներ հնարավորություն են ունեցել թերլիցքավորման արդյունքում գինը ցածր պահել, այսինքն գինը եղել է 200 դրամ, բայց իրականում այն եղել է 222 դրամ: Այսօր այդ հնարավորությունը չունենալով, ստիպված են եղել գին բարձրացնել: Այսինքն սպասվող 270-280-ի փոխարեն գինը հասել է 300-310 դրամի»,-ասաց Կոտոլյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրեց, որ իրենք փոխել են միայն չափման միավորը, անգամ կլորացրել են նվազման կողմը: «Եթե որեւէ չարաշահում չի եղել նախկինում, պետք է գինը չփոխվեր»:

Սրան արձագանքեց վարչապետը. «Հետեւաբար, նրանք, որոնք գինը փոխում են, խոստովանում են, որ իրենք նախկինում սպառողների խաբե՞լ են»:

Այս հարցին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը դրական պատասխան տվեց. «Ըստ էության այո: Ըստ էության, իրականում լիցքավորվել է ավելի պակաս, քան ցույց է տրվել: Այսինքն նախկինում իրական գինը եղել է ոչ թե 190 դրամ, այլ 212-224 դրամ: Հիմա, կգ-ով վաճառելու դեպքում տնտեսվարողները չեն կարողանում խաբել սպառողներին, եւ ստացվում է 300-310 դրամ, մինչդեռ մեր հաշվարկներով պետք է կազմեր 280 դրամ»: Անանյանը հավելեց, որ այդ ուղղությամբ արդեն ոլորտի 33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ են դրվել:

Արմեն Կոտոլյանն էլ տեղեկացրեց, որ այսօր կան տնտեսվարողներ, որ գազի վաճառքն իրականացնում են 255-260 դրամով. այդ տնտեսվարողները մոտ 10 տոկոսն են շուկայի:

Սրան արձագանքեց ՊԵԿ նախագահը. «Եթե անձը նախկինում խաբել է սպառողին, ուրեմն այսօր իր գինը 300-ից պակաս չի կարող լինել, իսկ եթե չի խաբել, իր գինը 275-ից պակաս չի կարող լինել: Եթե 255-260 դրամով են վաճառում, այստեղ դեմպինգային գործընթացներ կարող են լինել»:

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հանձարարեց, որ ՊԵԿ-ը, ՏՄՊՊՀ-ն եւ Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը համատեղ ուսումնասիրություններ իրականացնեն շուկայում եւ վեր հանեն խնդիրները:

Փաշինյանն արձանագրեց, որ այս քայլով կառավարությունը որեւէ ֆիսկալ խնդիր չի լուծել, ուղղակի ի հայտ է բերել այն խութերը, որոք եղել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Գազամատակարարման դադարեցում կլինի Կոտայքի մարզի Նոր Երզնկա, Պռոշյան բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, պլանային աշխատանքներ…
Brent-ն էժանացել է մինչև 90,14 դոլար՝ մեկ բարելի դիմաց
Brent-ի ֆյուչերսներն էժանացել են լոնդոնյան բորսայում
Գազամատակարարման դադարեցում Երևանի, Հրազդանի որոշ հասցեներում, Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև մեկ բարելի դիմաց 90,2 դոլար
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ թանկացել են 0,61 դոլարով...
Կիեւի մարզում Տրիպոլյան ՋԷԿ-ը լրիվ քանդվել է ռուսական հարվածի հետեւանքով
Կիեւի մարզի Տրիպոլյան ջերմաէլեկտրակայանը քանդվել է...
Ամենաշատ