Այսօր Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիոն բաղցադրիչ չկա: Մայիսի 10-ին ԱԺ-ում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Նրա խոսքով, ամենակարեւորը բարոյահոգեբանական մթնոլորտ ստեղծելն է, որտեղ կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականության որեւէ դրսեւորում չպետք է լինի:
«Թող անհամեստ հնչի, բայց ամբողջ աշխատանքի համակարգման տեսանկյունից կարող եմ ասել, որ մեզ հաջողվել է մեր համակարգում նման մթնոլորտ ստեղծել», - հավաստիացրեց գլխավոր դատախազը:
Ընդ որում նա հիշեց, որ «երկրի վրա սրբեր չկան եւ դատախազները նույնպես սուրբ չեն», բայց կրկին հավաստիացրեց. իր գլխավորած կառույցում կոռուպցիոն բաղադրիչ չկա: