News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Դատախազությունում բանակում կատարված հանցագործությունների հետ կապված 10-20 տարվա վաղեմության դեպքեր կան եւ դատախազները տեսնում են, որ նման գործերում անգամ աննշան սխալները հանգեցնում են համակարգում անվստահության ձեւավորմանը եւ աճին: Մայիսի 10-ին Ազգային ժողովի նիստում «2018 թ. դատախազության գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ այս մասին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Տիգրան Կարապետյանի հարցին:

Նա հավելեց, որ կան դեպքեր, երբ գործը երկարատեւ աշխատանքի արդյունքում բացահայտվել է, սակայն հարազատները կասկածներ են ունեցել դատախազության կողմից արդարադատության եւ արդարության վերականգնման տեսանկյունից:

«Պարզվել է, որ սպանություն որպես այդպիսին չկա, այլ ինքնասպանության հերթական դեպք է եղել կամ ինքնասպանության հասցնելու փորձ, բայց հարազատները չեն հավատում դրան», - ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը նաեւ ներկայացրեց բանակում մահացության վիճակագրությունը, ըստ որի, 2019 թվականի առաջին չորս ամսվա ընթացքում նման գործերի թիվը երկու անգամ քիչ է եղել,  քան նախորդ տարի: Ընդ որում 2018 թ.-ին նույնպես արձանագրվել է նման դեպքերի զգալի կրճատում: «Այդ դեպքերի քանակը գրեթե կրկնակի զիջել է 2017-ի ցուցանիշին», - ասաց գլխավոր դատախազը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զոհվածների տեղեկանքները հետ ենք տալու՝ մեր որդիներին պահանջենք. Մարգարիտա Խաչատրյանը կրկին Կառավարության դիմաց է
Զանգում եմ իր մամուլի խոսնակին, ինձ ասում է՝ տիկին Մարգարիտա ջան, մենք ձեզ հետ կզանգենք, ու մինչեւ օրս հետ չի զանգել…
«Մենք 1,5 տարում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել». Փաշինյանը՝ 1000 դրամների հիմնադրամի գործունեության մասին
Սա արդեն թվով երրորդ նման որոշումն է, որ գործողության ժամկետի առումով հետ ենք գնում եւ հասել ենք արդեն 1998 թվականին…
Հունվարի 1-ից նախատեսվում է փոխհատուցել նաեւ 1998 թվականից տեղի ունեցած դեպքերի զինծառայողների հարազատներին
Չափազանց կարեւոր որոշում` հազարավոր ընտանիքների համար…
Հայաստանում 2019-ին նախորդ տարվա համեմատությամբ երկու անգամ կրճատվել են ժամկետային ծառայության զինվորների մահվան դեպքերը
Նրա խոսքով՝ 2018-ին գրանցվել է նման 28 դեպք...
Փոփոխվեց նշանակալի նվաճումներ ունեցողներին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու կարգը
Որոշմամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները...
ՀՀ Զինված ուժերում ներդրվում է դաշտային նոր համազգեստի տեսակ
Նախատեսվում է Զինված ուժերի զինծառայողների իրային ապահովման չափաքանակներում ներառել դաշտային նոր համազգեստի տեսակ՝ մինչեւ սեզոնային բաճկոնը...