News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք հաշվարկել, որ Կովկասյան ընձառյուծի որս անողների համար տուգանքը դարձրել ենք 100 մլն դրամ. որս անողները այդքան հարուստ չեն, որ այդ գումարը վճարեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, կառավարության նիստում, «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխության նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նշենք, որ օրինագիծը նախատեսում է տուգանքը 3 մլն դրամից դարձնել 100 մլն դրամ:

Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ճիշտ տրամաբանություն չի ասել՝ եկեք այնպիսի տուգանք դնենք, որ մարդը գնա խփի, հետո կարողանա վճարել: Բա էսքան քննարկում ենք, որ այդ մարդը հասկանա, որ չպետք է խփի: Որովհետեւ եթե խփեց, կարող ա նստի էլ, կարող ա տունն էլ առգրավեն, մեքենան էլ առգրավեն, հողամասն էլ առգրավեն: Պետք է մարդիկ դա հասկանան: Նույնը ճանապարհային խախտումների մասով: Ասում ենք՝ խնդիր չկա, արագությունը 100կմ/ժամ է, 300 քշի, վճարի, ինչքան ուզում ես քշի»:

Նա շրջվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի կողմն ու կատակեց. «Ջանջուղազյանն ասում է 100 մլն-ը քիչ է»:

Տպել
Ամենաշատ