News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Իրանի դեսպանը սուտ է անվանել ԱՄՆ-ի պնդումն այն մասին, թե Թեհրանը, իբր, կանաչ լույս է տվել Մերձավոր Արեւելքում ամերիկյան ուժերի վրա հարձակվելու համար:

NBC News-ին տված հարցազրույցում դեսպան Մաջիդ Թահթ Ռավանչին հերքել է Թրամփի վարչակազմի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը բարձր վտանգ է ներկայացնում տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի համար:

«Այդ մեղադրանքները  ներկայացնում են նույն մարդիկ, որոնք ԱՄՆ-ի  Իրաք ներխուժելու նախաշեմին նույնն էին անում», - ասել է Ռավանչին՝ ակնհայտ ակնարկելով ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնին, ով ԱՄՆ-ի  Իրաք ներխուժելու ժամանակ աշխատում էր Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում:

 «Այսպիսով մենք հերքում ենք այդ պնդուները: Եվ այս բոլոր հայտարարությունները կեղծ տեղեկություններ են», - ասել է իրանցի դիվանագետը:

Նշենք, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, որոնք վերաբերում են մետաղագործական արդյունաբերությանը: Մինչ այդ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Մերձավոր Արեւելք է ուղարկում է ավիակիրներ եւ ռմբակոծիչներ որպես «նախազգուշացում» Թեհրանին: ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ Թեհրանը իբրեւ թե հարձակումներ է նախապատրաստել տարածաշրջանում ԱՄՆ զինվորականների վրա:

Նշենք, որ նախօրեին Թրամփը չէր բացառել Իրանի հետ ռազմական առճակատումը:

Սակայն նա Իրանի ղեկավարներին կոչ էր արել նստել բանակցային սեղանի շուրջ եւ քննարկել նոր պայմանագիրը:

Մայիսի 8-ին նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը դադարեցնում է միջուկային համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների կատարումը:

Իրանն այլեւս չի հետեւի սահմանափակումներին, որոնք համաձայնագրով սահմանվել էին հարստացված ուրանի եւ ծանր ջրի պահպանման համար:

Համաձայնագրի մնացած կողմերին 60 օր է տրվել ԳՀՀԾ շրջանակում իրենց պարտավորությունների կատարման համար, որոնք հատկապես կապված են բանկային եւ նավթային հատվածների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ