News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրացված գազի իրական ծավալների խախտումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ՊԵԿ–ը հարկային ստուգումներ է իրականացրել գազալցակայաններում և  33 ընկերությունների նկատմամբ 22 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն դրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 10–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նա նշեց, որ բոլոր 33 կազմակերպությունների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված.

«Գազալցակայաններում արձանագրվել են իրացված գազի իրական ծավալների խախտումներ։ Ստուգումներն ավարտվել են, դատական կարգով բողոքարկումներ էլ կան»,–ասաց նա՝ ձեռնպահ մնալով քրեկան գործի ընթացի մասին այլ մանրամասներ հայտնելուց։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստում քննարկվեց գազալցակայաններում իրացվող գազի չափելության հարցը։

ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ իրականում գազալցակայաններում լիցքավորվել է ավելի պակաս, քան ցույց է տրվել:

«Այսինքն նախկինում իրական գինը եղել է ոչ թե 190 դրամ, այլ 212-224 դրամ: Հիմա, կգ-ով վաճառելու դեպքում տնտեսվարողները չեն կարողանում խաբել սպառողներին, եւ ստացվում է 300-310 դրամ, մինչդեռ մեր հաշվարկներով պետք է կազմեր 280 դրամ»,–ասել էր Անանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ