News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ավստրիական զարգացման բանկը (OeEB) եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն 30 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են կնքել: Վարկային միջոցներն ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ), ինչպես նաեւ Հայաստանում վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտներում իրականացվող նախագծերի  ֆինանսավորմանը:

Ճկուն պայմաններով տրամադրված երկարաժամկետ վարկը կնպաստի Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացմանը, ինչպես նաեւ թույլ կտա բարձրացնել դրանց մրցունակությունը տեղական եւ միջազգային շուկաներում: Վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորումը կնպաստի մաքուր էներգիայի ոլորտի կայուն զարգացմանը` այդպիսով բարձրացնելով ձեռնարկությունների եւ բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը:

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկարաժամկետ գործընկերոջ` Ավստրիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2013 թ-ին: Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի առաջնահերթ նպատակներից մեկն է: Այս համագործակցության շնորհիվ մենք կկարողանանք նոր դռներ բացել Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների համար` այսպիսով նպաստելով Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Այս պայմանագիրը մեզ թույլ կտա դիվերսիֆիկացնել մեր վարկային պորտֆելը Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի ուղղությամբ, ինչպես նաեւ զգալիորեն ընդլայնել շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում մեր ներդրումը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն` Արտակ Հանեսյանը:

«Էներգետիկ եւ ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսական զարգացման նախադրյալն է: Այս է պատճառը, որ Ավստրիական զարգացման բանկը հիմնական շեշտը դնում է մաքուր էներգիայի ոլորտի, էներգաարդյունավետության եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա: Այս առումով մեր եւ Ամերիաբանկի նպատակները համընկնում են, ինչի շնորհիվ վերջինս կատարյալ գործընկեր է մեզ համար: Ուրախ ենք ընդլայնել եւ շարունակել կայուն զարգացմանն ուղղված մեր արդյունավետ համագործակցությունը», - նշել է Ավստրիական զարգացման բանկի գործադիր մարմնի անդամ Սաբինե Գաբերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ