News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում, հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Նշվեց, որ համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցման նպատակով ԵՏՄ պետություններին առաջին անգամ ուղարկվել է 2017-ի մայիսին:

Համաձայնագրի կնքման հիմնական նպատակը հանդիսանում է ԵՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը՝ ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը՝ միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետկապվածգործառնություններինկատմամբհսկողությունը:

Համաձայնագրով սահմանվում է ԵՏՄ-ում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը:

Հետագծելիության մեխանիզմի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը՝ էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով, որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում: Հետագծելիության ազգային համակարգերի միջեւ տեղեկատվության փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, որոնցով կանոնակարգվում է տեղեկատվական փոխգործակցությունը՝ արտաքին եւ փոխադարձ առեւտրի ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցներով ընդհանուր գործընթացներ իրականացնելիս:

Համաձայնագրով նախատեսվում է, որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ:

Համաձայնագրի գործողությունը տարածվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան բացթողումից հետո Եվրասիական տնտեսական միության տարածք ներմուծված ապրանքների շրջանառության հետ կապված իրավահարաբերությունների վրա:

Հետագծելիության մեխանիզմը նախատեսվում է ներդնել հաջորդական փուլերի միջոցով (փուլ առ փուլ): Առաջին փուլում հետագծելության մեխանիզմը գործելու է պիլոտային ծրագրի շրջանակներում, որի իրականացման ժամկետները եւ պայմանները կսահմանվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից:

Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված ապրանքների հետագծելիության ազգային համակարգի ստեղծումը կարող է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն առաջացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի դեմ պատժամիջոցները չեն խանգարում ԵՏՄ-ի շրջանակում հարաբերությունների զարգացմանը. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Իրենց բոլոր բացասական հետեւանքներով հանդերձ պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող…
ԵՏՄ-ն միակ կազմակերպությունն է, որում Հայաստանը որոշումներ է կայացնում. ԱԳՆ
Քոչարյանը նաեւ ընդգծեց, որ թեեւ ԵՏՄ ստեղծման գործընթացը նախաձեռնվել էր ՌԴ, Բելառուսի եւ Ղազախստանի կողմից, Հայաստանն ունի նույն...
Չինաստանը չափազանց շահագրգռված է ԵՏՄ անդամ բոլոր երկրների հետ համագործակցության մեծացմամբ. Չինաստանի դեսպան
ԵՏՄ բոլոր անդամ երկրները Չինաստանի համար կարեւոր եւ բարեկամական տնտեսական գործընկերներ են…
Հայաստանի խորհրդարանը լուրջ է վերաբերվում եվրասիական ինտեգրման հարցերին. ՌԴ դեսպան
«Ինձ շատ դուր եկավ, որ արդեն այս փուլում հրավիրվել է փորձագետների, գործարար համայնքի ներկայացուցիչների լայն շրջանակ, այսինքն այնպիսի մարդկանց, ովքեր զբաղվում են այդ հարցերով...
ԵՏՄ-ն Հայաստանի շնորհիվ հնարավորություն է ստացել արագացնելու արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացումը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական եւ քաղաքական կապերը պայմաններ եւ հնարավորություններ են ստեղծել Մերձավոր Արեւելքում Միության շահերի առաջմղման համար…
ՀՀ-ն կարող է իր ավտոպարկը թարմացնել ԵՏՄ երկրներում արտադրված տրանսպորտային միջոցներով. Էկոնոմիկայի նախարարություն
Նա հիշեցրեց, որ «խորհրդային հին մեքենաները» ԵՏՄ տարածքում չեն արտադրվում…